Վահան Կոստանյան հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ

Քաղաքականություն

17.04.2026 | 17:41

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment