https://arm.sputniknews.ru/20260417/erkaki-standartner-en-kirarvum-uzhegh-hajastan-kusakcutjuny-zekujc-e-patrastel-101093498.html
Երկակի ստանդարտներ են կիրառվում. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել
Երկակի ստանդարտներ են կիրառվում. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել
Sputnik Արմենիա
Ըստ Գոհար Մելոյանի՝ իրենց կուսակցության նկատմամբ օրենքը կիրառվում է երկակի ստանդարտներով։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T17:29+0400
2026-04-17T17:29+0400
2026-04-17T17:29+0400
գոհար մելոյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
իշխանություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101085953_0:0:1501:844_1920x0_80_0_0_b73d0858b89f687a5043c1300454f1aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների և միջամտությունների վերաբերյալ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։Նրա խոսքով՝ տեխնիկապես լրջագույն խնդիրներ է իշխող ուժն առաջադրել՝ խախտելով ներպետական օրենսդրությունը։ Ընդգծեց՝ Սամվել Կարապետյանը ՔՊ-ի համար լրջագույն վախի պատճառ է, ու դա բացատրելի է, որովհետև Սամվել Կարապետյանն իր հանրային հեղինակությամբ, բոլոր չափումներով անցել է Նիկոլ Փաշինյանին։Մելոյանը շեշտեց, որ իրենց նկատմամբ օրենքը բնականոն չի կիրառվում, այլ երկակի ստանդարտներով, քաղաքական միջամտություններն էլ բոլորի համար ակնհայտ են։ Ըստ «Ուժեղ Հայաստանի» անդամի՝ նման միջամտությունները վերջնական արդյունքում կարող են հարցականի տակ դնել ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101085953_140:0:1265:844_1920x0_80_0_0_68a1a130b8c214c3c15f2a929d2d61ce.jpg.webp
գոհար մելոյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, իշխանություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան
գոհար մելոյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, իշխանություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան
Ըստ Գոհար Մելոյանի՝ իրենց կուսակցության նկատմամբ օրենքը կիրառվում է երկակի ստանդարտներով։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների և միջամտությունների վերաբերյալ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ենք գործող բոլոր միջազգային կառույցներին։ Անմիջական գործընթաց հնարավոր է, որ առկա չէ, բայց գործընկերների հետ արդեն իսկ արձանագրումներ ունենք։ Մենք կապի մեջ ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ, այն երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում, նախնական զեկույցում՝ անկողմնակալության հետ կապված, արդեն որոշակի հանգամանքների անդրադարձ կատարվել է։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործընկերները ևս ասել են, որ օրենքի փոփոխությանն անդրադառնալու են վերջնական զեկույցում»,- նշեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ տեխնիկապես լրջագույն խնդիրներ է իշխող ուժն առաջադրել՝ խախտելով ներպետական օրենսդրությունը։ Ընդգծեց՝ Սամվել Կարապետյանը ՔՊ-ի համար լրջագույն վախի պատճառ է, ու դա բացատրելի է, որովհետև Սամվել Կարապետյանն իր հանրային հեղինակությամբ, բոլոր չափումներով անցել է Նիկոլ Փաշինյանին։
Մելոյանը շեշտեց, որ իրենց նկատմամբ օրենքը բնականոն չի կիրառվում, այլ երկակի ստանդարտներով, քաղաքական միջամտություններն էլ բոլորի համար ակնհայտ են։ Ըստ «Ուժեղ Հայաստանի» անդամի՝ նման միջամտությունները վերջնական արդյունքում կարող են հարցականի տակ դնել ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։