Մոսկվան և Պեկինը Պուտինի՝ ՉԺՀ կատարելիք այցի ժամկետները կհայտարարեն միաժամանակ. Պեսկով

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի այցը Չինաստան նախապատրաստման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցի ժամկետները Մոսկվան և Պեկինը կհայտարարեն միաժամանակ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Պեկինի մեր ընկերների հետ այդ այցի ժամկետները կհայտարարենք համաժամանակյա՝ ժամանակին», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ խոսելով Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցի մասին:

Նա նշել է, որ ՌԴ նախագահի այցը Չինաստան նախապատրաստման փուլում է։

Leave a comment