Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Էս աղմուկ-աղաղակը, ոչ քաղաքական ստրիպտիզները ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞: Բա հետո՞:

Մի պահ պատկերացրեք, որ հանրության մեծ մասը էդ «արջ պարածացնելու» հիպնոսին ենթարկվում եւ քվեարկում է «մենակ թե էսօր ինձ լավ լինի»-ով: Բանաստեղծի ասած՝ ո՞վ է էս «ավեր» երկրին տիրություն անելու, մտածե՞լ եք:

Խնդիրը Նիկոլ Փաշինյանի, նրա ՔՊ կուսակցության ճակատագիրը չէ, այլ՝ համակարգային-կառուցակարգային այլընտրանքի բացակայությունը: «Միասին կարող ենք»-ը պլատֆորմ չէ, քարոզչություն է, ինչպես եւ՝ «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայկական առաջարկը»: Իսկ երկրին ինստիտուցիոնալ խաղաղություն է պետք: Միայն այդ դեպքում է հնարավոր ազգային վերածնունդը:

Leave a comment