ՀՀ–ն պարտվում է ֆեյքերի դեմ պատերազմում․ Ռուբեն Փաշինյանը՝ նոր նախագծի մասին

https://arm.sputniknews.ru/20260417/hhn-partvum-e-fejqeri-dem-paterazmum-ruben-pashinjany-nvor-nakhagtsi-masin-101086818.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101086115_212:0:1652:1080_1920x0_80_0_0_78ec1016c72a7b56fc4e72d0e8951131.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուբեն փաշինյան, հայեր, հայրենական մեծ պատերազմ, видео

հայաստան, ռուբեն փաշինյան, հայեր, հայրենական մեծ պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Պրոդյուսերը ոչ թե գովերգում է հայերին, այլ ցույց է տալիս այն, ինչ կա իրականում, ներկայացնում է Հայաստանի և Հայաստանից դուրս մշակութային ներուժը:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մայիսի 23-ին Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի Երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Հարցազրույց առանց խմբագրման» տեսանախագծի պրեմիերան: Գրող, ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ պատմեց, որ նախագծի նպատակն է վերականգնել հայոց պատմության (այդ թվում՝ խորհրդային շրջանի) ճշմարիտ փաստերը, որոնք ակտիվ կեղծվում են այսօրվա տեղեկատվական տիրույթում։

Փաշինյանի խոսքով՝ սա մեծածավալ մշակութային նախագիծ է, որում միավորվում են կինեմատոգրաֆիան, գրականությունը և միջազգային ցուցադրությունները: Վերջին մեկ տարում նա 12 հեղինակային հարցազրույց է անցկացրել, որոնք ոչ թե որպես «հարցուպատասխան» ձևաչափով դասական զրույցներ է համարում, այլ մշակութային տարածության երկու ներկայացուցիչների շփում: Զրուցել են անկաշկանդ մթնոլորտում, քանի որ հարցազրուցավարների մեծ մասը Փաշինյանի գործընկերներն ու ընկերներն են։ Նրա խոսքով` ստացվել են մեկ պլանով նկարահանված «պոդկաստներ», իսկ հետո որոշել է 40-50 րոպե տևողությամբ տեսագրություն հավաքել, որում կլինեն այդ բոլոր զրույցների լավագույն հատվածները։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը պարտվում է ինտերնետային տիրույթում ծավալվող տեղեկատվական պատերազմում։ Մենք շրջապատված ենք բազմաթիվ ֆեյքերով, հայոց պատմությունը հողին ենք հավասարեցրել։ Նույնիսկ հեգնանքով ասում են՝ «ախ, այդ «հին ազգ» կոչվածները»: Ի՞նչ «հին ազգ»։ Տեսեք, թե որքան մեծեր ունենք: Ես ոչ թե գովերգում եմ հայերին, այլ ցույց եմ տալիս այն, ինչ կա իրականում, ներկայացնում եմ Հայաստանի և Հայաստանից դուրս մշակութային ներուժը: Ավելին` ֆիլմում կան այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք խոսում են Հայաստանի մասին։ Օրինակ՝ շատերի կողմից սիրված լատվիացի դերասան Իվար Կալնինշը», – նախագծի մանրամասներն ու ստեղծման շարժառիթները ներկայացրեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի մասին այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հարցազրույցները, ինչպես և բուն նախագիծը շարունակական կլինեն:

Բացի այդ, Ռուբեն Փաշինյանն անդրադարձավ հայ կինոռեժիսոր և սցենարիստ Գարիկ Մաշկարյանի՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին պատմող «Մարտական եղբայրություն» վավերագրական նախագծին: Փաշինյանը նախագծին մասնակցել է որպես վարող, իսկ հետո դարձել է նաև պրոդյուսերը։

Ինչպես նշեց Փաշինյանը, նախագծի հեղինակ Գարիկ Մաշկարյանը, որը Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների մասին բազմաթիվ պատմություններ է կուտակել, մտադիր է նաև նմանատիպ ֆիլմեր նկարահանել Հայրենական մեծ պատերազմին այլ հանրապետություններից մասնակցած անձանց մասին: Հիմա քննարկվում է նախագծում Վրաստանը ներգրավելու հարցը։

«Ինչու չպատմել նաև մեր վրացի եղբայրների մասին։ Նման նախագիծ կարող է իրականացվել, եթե վրացական կողմի հետ փոխըմբռնում ձեռք բերվի ֆինանսավորման և հստակեցման կարիք ունեցող տեղեկություններ տրամադրելու առումով: Նախնական կա մի մարդ, որի մասին մենք կցանկանայինք պատմել՝ Խորհրդային Միության հերոս, օդաչու, Գարի Ալեքսանդրի Մերկվիլաձեն: Եվ ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի հայերն աջակցում են այս գաղափարը, նաև շնորհակալ եմ Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, որի աջակցությամբ Թբիլիսիում տեղի են ունենում մեր նախագծերի շնորհանդեսները», – ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմաշարը բացվել է օդաչու Վազգեն Օգանեսովի հերոսական սխրանքի մասին պատմությամբ։

Leave a comment