Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը:
Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաեւ Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները:
Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացել են բանկի առաջարկներին, շփվել բանկի ներկայացուցիչների հետ եւ տեղում ստացել նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձեւակերպելու համար:
Բանկից հայտնում են, որ միջոցառումը դարձել է հարթակ, որտեղ միավորվել են ապագա մասնագետները, ուսանողները, ոլորտի մասնագետներն ու գործատուները: Իր ձեւաչափով էքսպոն նաեւ բաց դռների օր էր՝ միավորելով տարբեր դպրոցների աշակերտների, ուսուցիչների եւ ոլորտային գործընկերների:
«Մշտապես համագործակցությունը կա, ուսանողները պրակտիկա են անցնում բանկում, եւ հետագայում, պրակտիկայի արդյունքների հիման վրա, նրանք, ովքեր ցուցաբերել են առաջադիմություն եւ սովորելու ցանկություն, շարունակում են համագործակցությունը Ամիօ բանկի հետ»,-նշել է Ամիօ բանկի «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Լիզա Գեւորգյանը:
Էքսպոյի ամենահետաքրքիր հատվածներից մեկը ուսանողական նախագծերի ցուցադրությունն էր: Այստեղ ներկայացված էին վիրտուալ իրականության նյութեր, անօդաչու թռչող սարքեր, հատուկ մշակված զբոսաշրջային հավելված եւ բազմաթիվ այլ նորարարական աշխատանքներ:
«Լինելով երիտասարդ եւ զարգացող բանկ՝ Ամիօ բանկը ակտիվորեն աջակցում է երիտասարդների կրթությանը: Դրա լավագույն օրինակներից է «Ամիօ էրա»
ծրագիրը, որը երկու տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 2200 դիմորդ, որոնցից 75-ը ստացել է մեկ ուսումնական տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: