Թբիլիսյան խճուղում լարված իրավիճակ է. քաշքշուկ է տեղի ունեցել Սամվել Կարապետյանի օգտին ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև։
Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ակցիայի վայրից։
Այդ նույն պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել է, վերջում նաև խնդրել է դատավոր Վահե Դոլմազյանին` վերացնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որն այս պահին տնային կալանքն է:
Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, ArmeniaSputnik–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։