Արևմտյան հետախուզական գործակալությունները չեն կարողացել գտնել Իրանում միջուկային զենքի մշակման ապացույցներ, գրել է «The New York Times»-ը։
Թեհրանը նոր միջուկային օբյեկտներ չի կառուցում և նույնիսկ չի փորձում ուրան արդյունահանել ոչնչացվածներից։
Ըստ թերթի՝ հետախուզությունը ակտիվություն է հայտնաբերել երկու անավարտ միջուկային օբյեկտներում. Իրանը, հավանաբար, փորձում է դրանք ամրացնել ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեմ։