Սամվել Կարապետյանը չմեկնաբանեց Փաշինյանի հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամվել Կարապետյանը չմեկնաբանեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե նա մինչև տարեվերջ աղքատանալու է։

Նշենք, որ շարունակվում է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը: Այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը:

Կարապետյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նրան տնային կալանքից ազատելու վերաբերյալ և խնդրել դա քննել առաջնահերթության կարգով։ Մինչդեռ, հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով՝ պնդելով, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment