Հասարակություն
17.04.2026 | 13:18
Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը շարունակվում է: Այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը: Կարապետյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նրան տնային կալանքից ազատելու վերաբերյալ և խնդրել դա քննել առաջնահերթության կարգով։ Մինչդեռ, հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով՝ պնդելով, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո: Կարապետյանի մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա, տիրապետելով զգալի նյութական միջոցների, ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումների հետ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է հնչեցրել։
Ինքը՝ Կարապետյանը, նախորդ նիստին պնդեց, որ կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում: Դատական նիստին զուգահեռ, Կարապետյանի թիմակիցներն ու համակիրները ակցիա են իրականացնում դատարանի բակում:
Մանրամասները` տեսանյութում։
Արփի Հակոբյան