https://arm.sputniknews.ru/20260417/aph-gvortskvomn-u-hh-kyhn-qnnarkel-en-azh-yntrutjunnerum-ditvordakan-araqelutjan-harcy-101074517.html
ԱՊՀ գործկոմն ու ՀՀ ԿԸՀ–ն քննարկել են ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելության հարցը
ԱՊՀ գործկոմն ու ՀՀ ԿԸՀ–ն քննարկել են ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելության հարցը
Sputnik Արմենիա
Քննարկվել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T13:20+0400
2026-04-17T13:20+0400
2026-04-17T13:20+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101071567_0:0:641:360_1920x0_80_0_0_1eab428613b087ddfe21d789f965ae5c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՊՀ գործկոմն և ՀՀ ԿԸՀ–ն քննարկել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար ԱՊՀ դիտորդական առաքելության բացման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է գործկոմի մամուլի ծառայությունը։Կողմերը քննարկել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախընտրական քարոզարշավի մոնիտորինգին։Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի գործունեությանը, ինչպես նաև այդ խորհրդի շրջանակներում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101071567_65:0:545:360_1920x0_80_0_0_0ebffc82848def667e53e284f24e04a8.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, դիտորդ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, դիտորդ
Քննարկվել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՊՀ գործկոմն և ՀՀ ԿԸՀ–ն քննարկել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար ԱՊՀ դիտորդական առաքելության բացման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է գործկոմի մամուլի ծառայությունը։
«Երևանում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԱՊՀ Գործադիր կոմիտեի ԱՊՀ դիտորդական առաքելությունների գործունեության ապահովման բաժնի պետ Եվգենի Կոզյակի և ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախընտրական քարոզարշավի մոնիտորինգին։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի գործունեությանը, ինչպես նաև այդ խորհրդի շրջանակներում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։