Վերջին հինգ տարվա ընթացքում Վրաստանը գրանցել է Եվրոպայում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը:
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«2021 թվականից սկսած՝ տարեկան աճը կազմում է միջինում 9,3%: Մենք լավ ենք սկսել նաեւ այս տարին. հունվար-փետրվար ամիսներին աճը կազմել է 8,4%», – նշել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի կառավարության նպատակներն են՝ խաղաղության պահպանումը, կայունության եւ տնտեսական առաջընթացի խթանումը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը։
«Այս մոտեցման շնորհիվ մենք նպաստում ենք Հարավային Կովկասում ավելի լայն խաղաղության հաստատմանը», – հավելել է Կոբախիձեն։