Լոռիում քաղաքացիներ են մոլորվել․ ահազանգ Փրկարար ծառայությունում

Ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել են, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը


ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 16-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարաների և ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են։


 


Leave a comment