Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը


Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: 


 


ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հանդիպումից տեսանյութ է հրապարակել:


 


«Հայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններ»,- տեսանյութին կից գրել է նա:


 

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:


ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ:

Leave a comment