ՀՀ–ում աշխատողների 25 %-ը 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում. Թավադյան

https://arm.sputniknews.ru/20260417/hhum-ashkhatvoghneri-25–y-125-000-dramic-pakas-keghtvot-ashkhatavardz-e-stanum-tavadjan-100951287.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Նելլի Դանիելյան

https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_4c420fa5242ccb3795ad849f9f276a35.jpg.webp

Նելլի Դանիելյան

https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_4c420fa5242ccb3795ad849f9f276a35.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73047113_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ce60f2d56612464d776c89ee9270f518.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աշխատավարձ, հայաստան, պարգևավճար, պաշտոնյա, հարկեր, հարկային օրենսգիրք, աղասի թավադյան, հեղինակներ, գնաճ

աշխատավարձ, հայաստան, պարգևավճար, պաշտոնյա, հարկեր, հարկային օրենսգիրք, աղասի թավադյան, հեղինակներ, գնաճ

Բաժանորդագրվել

Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է ՀՀ աշխատավարձերի ոլորտում իրականացված վերլուծության արդյունքում բացահայտված հետաքրքիր փաստեր։

ՀՀ–ում գրանցած աշխատողների 50 %-ը 160 000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` վկայակոչելով կայքում վերջերս գործարկված աշխատավարձերի հաշվիչի տվյալները։

«Բարձր աշխատավարձերը 2018թ–ից ի վեր շատացել են, բայց հիմնականում հարստացել են հարուստները։ Սա էլ բերել է նրան, որ միջին աշխատավարձը վերջին ժամանակահատվածում է՛լ ավելի է մեծացել։ 80 տոկոսի աշխատավարձերն այս 7-8 տարվա մեջ չեն փոխվել, մինչդեռ վերևի 20 տոկոսի աշխատավարձերը 2 անգամ ավելացել են»,– նշում է տնտեսագետը։

Ուսումնասիրության համաձայն` գրանցված աշխատողների 25 %-ը ՀՀ–ում 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում, որից հարկերը հանելուց հետո աշխատողին ընդամենը 87 000 դրամ գումար է մնում։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով`ՀՀ–ում միջին աշխատավարձը 2018 թվականին 180 000 դրամ էր, իսկ 2026թ–ի փետրվարի դրությամբ 296 000 դրամ է։

Դանդաղում կա, բայց վերադառնում ենք արագ ռեժիմի. Դավթյանը` արցախցիների քաղաքացիության մասին

Թավադյանն արձանագրում է, որ այս տարիների ընթացքում մեր երկրում նաև բավական բարձր գնաճ է արձանագրվել։ Հետևաբար քաղաքացին 180 000 դրամով այս պահին ավելի քիչ ապրանք կարող է գնել, քան 2018 թ-ին։

«2018 թ-ից այս կողմ աշխատավարձերը գնաճով ճշգրտված չեն փոփոխվել, նույնիսկ ոլորտներ կան, որտեղ իջել են, ոլորտներ կան, որտեղ զգալի աճել են։ Եվ խնդիրը ոչ թե միջին և բարձր խավերի աշխատավարձերի ինդեքսավորումն է, որ այսպես թե այնպես շատ կազմակերպություններ որոշ ժամանակը մեկ 5 %-ով, 10 %-ով ավելացնում են, այլ հիմնականում նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման ահրաժեշտությունը (որը Հայաստանում 75 000 դրամ է), իսկ հարկերը, տուրքերը հանած` մոտավորապես 50 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձը վերջին տարիներին ընդհանրապես չի բարձրացել, գնաճով չի ինդեքսավորվել»,– արձանագրում է Թավադյանը։

Խոսելով պետական համակարգում աշխատավարձերի ու հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պարգևավճարների մասին` տնտեսագետն ընդգծում է, որ դրանց 80 %-ը բաշխվում է գործադիր իշխանության վերին էշելոնի և պատգամավորների միջև։

Ծնողը դանակը տալիս է, ասում. «Գնա ինքդ հարցերդ լուծիր». ինչպես է երեխան դառնում հանցագործ

«Որպես պարզաբանում ներկայացվում է, որ ինչքան շատ հարկ են հավաքում, այդքան լավ են աշխատել։ Այսինքն` շեշտը դրվում է հարկահավաքության վրա։ Հարկահավաքությունը համարվում է հիմնական կրիտերիան, որով իրենք իրենց աշխատավարձերը և պարգևավճարները բարձրացնում են»,– նշում է տնտեսագետը` հավելելով, որ հավաքված հարկերն էլ աճում են մեծ մասամբ «հարկային տեռորի»` հարկերի բարձրացման արդյունքում։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a comment