ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին. Զախարովա

Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի կովկասյան հանրապետության զբոսաշրջության ոլորտին և կզրկի այն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումներից։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահանջները, ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին և կվտանգի Վրաստանում և Ռուսաստանում ապրող ազգականների միջև շփումը, որոնք կկորցնեն միմյանց հետ նորմալ հանդիպումներ ունենալու հնարավորությունը։

Ավելին, Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին», – ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։

 

 

Leave a comment