https://arm.sputniknews.ru/20260416/trampy-hajtararel-e-vor-israjeln-u-libanany-hamadzajnutjan-en-ekel-hradadari-shurj-101060671.html
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Sputnik Արմենիա
Հրադադարը կտևի 10 օր, սակայն ԱՄՆ նախագահը հույս ունի հասնել «տևական խաղաղության»: 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T20:12+0400
2026-04-16T20:12+0400
2026-04-16T20:12+0400
դոնալդ թրամփ
լիբանան
իսրայել
հրադադար
բենիամին նեթանյահու
ժոզեֆ աուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_0:0:1600:901_1920x0_80_0_0_ade1bf28fd47a5f0439097160e5092ef.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը հաջող բանակցություններ է վարել երկու երկրների առաջնորդներ Բենիամին Նեթանյահուի և Ջոզեֆ Աունի հետ:ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրադադարը պաշտոնապես կսկսվի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով` ապրիլի 17-ին՝ ժամը 02:00-ին) և կտևի 10 օր:Թրամփը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղարՄարկո Ռուբիոյին և Շտաբների պետերիմիացյալ կոմիտեին աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար:Հաջողվելու դեպքում, ըստ Թրամփի, դա կդառնա 10-րդ պատերազմը, որը նա կարողացել է կանգնեցնել։«Ինձ համար պատիվ էր 9 պատերազմ դադարեցնել ամբողջ աշխարհում, և դա կլինի իմ 10-րդը, այնպես որ, եկեք դա անենք»,- գրում է Սպիտակ տան ղեկավարը։
լիբանան
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_101:0:1524:1067_1920x0_80_0_0_6f5700f5814bf3c084dfbea6792fdc06.jpg.webp
դոնալդ թրամփ, լիբանան, իսրայել, հրադադար, բենիամին նեթանյահու, ժոզեֆ աուն
դոնալդ թրամփ, լիբանան, իսրայել, հրադադար, բենիամին նեթանյահու, ժոզեֆ աուն
Հրադադարը կտևի 10 օր, սակայն ԱՄՆ նախագահը հույս ունի հասնել «տևական խաղաղության»:
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը հաջող բանակցություններ է վարել երկու երկրների առաջնորդներ Բենիամին Նեթանյահուի և Ջոզեֆ Աունի հետ:
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրադադարը պաշտոնապես կսկսվի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով` ապրիլի 17-ին՝ ժամը 02:00-ին) և կտևի 10 օր:
Թրամփը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղարՄարկո Ռուբիոյին և Շտաբների պետերիմիացյալ կոմիտեին աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար:
Հաջողվելու դեպքում, ըստ Թրամփի, դա կդառնա 10-րդ պատերազմը, որը նա կարողացել է կանգնեցնել։
«Ինձ համար պատիվ էր 9 պատերազմ դադարեցնել ամբողջ աշխարհում, և դա կլինի իմ 10-րդը, այնպես որ, եկեք դա անենք»,- գրում է Սպիտակ տան ղեկավարը։