Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցից ստացվող եկամուտները գնահատում է 10–15 մլրդ դոլար. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260416/irani-khvorhrdarany-hvormuzi-neghucic-stacvvogh-ekamutnery-gnahatum-e-1015-mlrd-dvolar-zlm-101060155.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_166:0:1445:959_1920x0_80_0_0_10b3b9bce6acecba8ccc87b7c67b5291.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ, իսրայել, ամն, մերձավոր արևելք

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ, իսրայել, ամն, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Իրանցի պատգամավորի խոսքով` օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցի «կառավարումից» երկրի ստացած եկամուտները գնահատում է 10-15 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի օրենսդիր մարմնի նախագահության անդամին:

«Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության կառավարումից և կարգավորումից ստացվող ընթացիկ եկամուտները գնահատվում են 10-15 միլիարդ դոլար»–հայտնել է պատգամավորը, որի խոսքերը մեջբերված են գործակալության Telegram-ալիքում:

Գործակալությունը նշում է, որ նա մեկնաբանում էր Հորմուզի նեղուցի կառավարման մասին իրանական օրինագծի մանրամասները, որը նախատեսում է նեղուցում նավագնացության համար տուրքերի գանձում:

Նրա խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը՝ ռիալը, որով օտարերկրյա նավերը երկու եղանակով պետք է վճարեն Հորմուզի նեղուցով անցնելու համար․ կա՛մ Իրանում «սեփական գրասենյակների» միջոցով, կա՛մ օգտվելով իրանական բանկային համակարգից։

Leave a comment