Ադրբեջանի դիմադրությունը չի կարող անվերջ լինել. Սահակյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին

https://arm.sputniknews.ru/20260416/adrbejani-dimadrutjuny-chi-karvogh-anverj-linel-sahakjany-miedi-vorvoshman-masin-101059339.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520805_22:0:1445:1067_1920x0_80_0_0_c6ccdbfeb7d61252e1842025c370865c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, գերի, սիրանուշ սահակյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

հայաստան, ադրբեջան, գերի, սիրանուշ սահակյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

Բաժանորդագրվել

Սիրանուշ Սահակյանի խոսքով` Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել Ադրբեջանի վարքագծային կտրուկ փոփոխությունների։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հիմա Ադրբեջանը դիմադրում է և չի կատարում հայ գերիների պաշտպանությանն առնչվող միջազգային դատական ակտերը, սակայն այդ դիմադրությունը չի կարող անվերջ լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճռին։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ–ը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։

«Ադրբեջանի կողմից, իհարկե, դիմադրություն կա, և նրանք այդքան պատրաստակամորեն չեն կատարում միջազգային դատարանի որոշումները։ Սա պետական գործելակերպ է, որը վարվում է ամենաբարձր մակարդակում, սակայն հասկանալի է, որ դա առաջ է բերում բացասական հետևանքներ, օրինակ՝ պետության հեղինակության անկում և, ինչու ոչ, քաղաքական հարթակներում ճնշման գեներացում։ Այստեղ Ադրբեջանը բոլոր դեպքերում ռեսուրս է կորցնում և հասկանալի է, որ այդ ռեսուրսները անսպառ չեն, ուստի որքան էլ հիմա դիմադրում է և չի կատարում դատական ակտերը, սա չի կարող անվերջ, անորոշ պրոցես լինել»,–ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստան–Ադրբեջան դինամիկ փոփոխվող հարաբերություններում և քաղաքական լրացուցիչ ճնշման գործարկման պարագայում հնարավոր է հասնել վարքագծային կտրուկ փոփոխությունների։

Ըստ Սահակյանի` պետք է ըմբռնումով գնահատել ստեղծված իրավիճակը և հապճեպ հետևություններ չանել, որ միջազգային իրավունքը նշանակություն չունի։

«Իրավունքի դերը նսեմացնելը ադրբեջանական թեզ է, բայց մեր խնդիրն է ցույց տալ իրավունքի ուժը։ Մի փոքր պետք է երկարաժամկետ հեռանկարով մոտենանք այս հարցերին»,–ասաց նա։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

Leave a comment