Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է, որքան Իրանում. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր վերահաստատել է Թեհրանի հանձնառությունը Լիբանանում հրադադարի պահպանմանը, գրում է CNN-ը։

«Մենք լրջորեն ջանքեր ենք գործադրել՝ թշնամիներին ստիպելու մշտական ​​​​հրադադար հաստատել հակամարտության բոլոր  գոտիներում, քանի որ մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է, որքան Իրանում։ Մենք երբեք չենք մոռացել մեր լիբանանցի եղբայրներին և նրանց համարում ենք մեր մի մասը»,- ասել է նա լիբանանցի գործընկեր Նաբիհ Բըրրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Fars լրատվական գործակալության։

Մինչ փխրուն հրադադարը վերջ է դրել Իրանում և Պարսից ծոցում կռիվներին, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում՝ անցյալ շաբաթվա բռնի հարձակումը, որը հանգեցրեց երկրի ամենամահաբեր օրվան 2024 թվականից ի վեր։ Թեհրանը և գլխավոր միջնորդ Պակիստանը հայտարարել են, որ հարվածները խախտել են հրադադարը, մինչդեռ Իսրայելն ու ԱՄՆ-ն պնդում են, որ Լիբանանը չի ներառվել համաձայնագրի մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Իսրայելի կողմից հարավային Լիբանանում իրականացված հարձակումները, որոնք «նման են Գազայի հատվածում տեղի ունեցածին», նշվում է Նաբիհ Բըրրիի կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ։

Իսրայելի կողմից Լիբանանի շարունակական ռմբակոծությունները տեղի են ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ տարածաշրջանային պաշտոնյաները պնդում են դիվանագիտական ​​լուծումների հարցում՝ հակամարտությունը դադարեցնելու համար։

Հաղորդվում է նաև, որ Պակիստանի բանակի հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ, այն բանից հետո, երբ պակիստանցի միջնորդները մեկնել են Իրան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերը խթանելու համար։

«Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, որը երեկ ժամանել էր մեր երկիր, հանդիպել և բանակցություններ է վարել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ»,- հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment