https://arm.sputniknews.ru/20260416/inchu-en-dzerbakalel-uzhegh-hajastani-andamnerin-hakakvorupcivony-dzajnagrutjun-e-taratsel-101039314.html
Ինչու են ձերբակալել «Ուժեղ Հայաստանի» անդամներին․ Հակակոռուպցիոնը ձայնագրություն է տարածել
Ինչու են ձերբակալել «Ուժեղ Հայաստանի» անդամներին․ Հակակոռուպցիոնը ձայնագրություն է տարածել
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, խուզարկություններ են իրականացվել։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T15:31+0400
2026-04-16T15:31+0400
2026-04-16T15:33+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հակակոռուպցիոն կոմիտե
ձերբակալություն
արտաշատ
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_da6d11d2e205ed3fd7e5191f288b3361.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, թե ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին և համախոհներին։Ավելի վաղ կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։Կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որտեղ ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները և նրանց հետ համագործակցող ՀԿ-ներում որպես աշխատակից գրանցված անձինք խոսում են Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք բաժանելու մասին:«Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»,- ասված է հաղորդագրությունում։Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ Արտաշատում կուսակցության 15 համակիրներ բերման են ենթարկվել, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել:Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։
արտաշատ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b835f24dacdb435555f64c3f910834c9.jpg.webp
«ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, ձերբակալություն, արտաշատ
«ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, ձերբակալություն, արտաշատ
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, խուզարկություններ են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, թե ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին և համախոհներին։
Կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որտեղ ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները և նրանց հետ համագործակցող ՀԿ-ներում որպես աշխատակից գրանցված անձինք խոսում են Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք բաժանելու մասին:
«Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»,- ասված է հաղորդագրությունում։