Մուստաֆաեւն ու Օվերչուկը հանդիպել են Զանգելանում

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Զանգելանում տեղի է ունենում ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, հանդիպման համանախագահներն են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության ընդլայնմանն հարցերը՝ առեւտրատնտեսական, տրանսպորտային, ներդրումային, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար ոլորտներում:

Leave a comment