«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ներկայացնում է Հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության նոր կազմը։ Այս մասին տեղեկանում ենք Ջավախքին աջակցություն հիմնադրամ էջից։
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Մկոյանը, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Էմիլյա Լալազարյանը։
Բարձր գնահատելով անցած տարիների ներդրված ջանքերն ու արձանագրված հաջողությունները՝ նոր ձևավորված կազմը ստանձնում է հիմնադրամի առաքելությունը շարունակելու և զարգացնելու հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել ՋԱՀ-ի ռազմավարական առաջնահերթությունների հետևողական և համակարգված իրականացումը։
Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են՝
Դավիթ Մկոյան-Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն
Վաղարշակ Փիլոսյան – Բժիշկ
Արմեն Մկոյան – «Էլիտ Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ
Հովհաննես Մութաֆյան – «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերության հիմնադիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Սերգեյ Վանցյան – Ավիատոր, «Հայք Ավիա» ավիաընկերության հիմնադիր
Հովհաննես Հովհաննիսյան – Երևանի շոկոլադի գործարանի տնօրեն
Պարույր Պալյյան – «Էլիտ փրոջեքթ Գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն
Կարեն Գոմկցյան – «Արմսթոն» ընկերության հիմնադիր
Գրիգոր Տաշչյան- «Ռեկոմ պլյուս» ընկերության հիմնադիր
Արմեն Ադամյան – «Էստերոքս» ընկերության հիմնադիր-տնօրեն
Դավիթ Խումարյան – «Գործարար Ալիք FM106.5» ռադիոյի հիմնադիր-տնօրեն
Արթուր Մանուկյան – «Մեգա Դենտ» կլինիկայի հիմնադիր տնօրեն
Գևորգ Թառլամազյան – «Ասեթս» ընկերության հիմնադիր-տնօրեն