Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ինչ շարժ է, գնում գալիս են: Ոնց որ պտտվիր կյանքի կարուսել երգը լինի, մտնում դուրս են գալիս»,- ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրների գրանցմանն ու դահլիճից դուրս գալուն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին. «5 տարի է՝ այդ շարժն ենք տեսնում: Մեզ հետևող հանրությանը տեղեկացնեմ, որ երբ պատգամավորները չեն գրանցվում, այդ նիստի համար աշխատավարձից զրկվում են, մեր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից»:

Փաշինյանն էլ նկատեց. «Ճիշտ են անում, ժողովուրդ ջան եկեք գրանցվեք, ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու, կարող է բենզինը թանկացած լինի, էլ չեմ ասում՝ գնաճի մասին եք խոսում»:

Leave a comment