Պակիստանցիները ապացուցել են իրենց որպես անհավանական միջնորդներ. մենք գնահատում ենք նրանց բարեկամությունն ու ջանքերը, և նրանք Իրանի հետ բանակցությունների միակ միջնորդն են։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա հավելել է, որ շրջափակումը վերաբերում է բոլոր երկրներից եկող նավերին, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ կամ դուրս գալիս այնտեղից։
«Մենք պաշտոնապես հրադադարի երկարաձգում չենք խնդրել»,- նշել է Լևիթը։
Ըստ նրա՝ Սի Ծինպինը Թրամփին վստահեցրել է, որ այս հակամարտության ընթացքում նրանք զենք չեն մատակարարել Իրանին։