Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը


ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականացնում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։


Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։


Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։


Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․


1․ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ


  • «Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան

  • «Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան

  • «Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան


2. Լավագույն վավերագրական ֆիլմ


  • «Բնակիչները»-ռեժիսոր՝ Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի

  • «Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո

  • «Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան


3․ Լավագույն մոնտաժ


  • Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»

  • Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

  • Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»


4․ Լավագույն հնչյունային ձևավորում


  • Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»

  • Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»

  • Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»


5. Լավագույն նկարչական ձևավորում


  • Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»

  • Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»

  • Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»


6. Լավագույն երաժշտություն


  • Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»

  • Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»

  • Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»


7. Լավագույն օպերատորական աշխատանք


  • Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»

  • Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

  • Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»


8. Լավագույն սցենար


  • Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»

  • Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»


9. Կնոջ լավագույն դերակատարում


  • Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»

  • Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

  • Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»


10. Տղամարդու լավագույն դերակատարում


  • Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»

  • Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»

  • Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»


11․ Լավագույն ռեժիսորական աշխատանք


  • Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»

  • Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»

  • Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»


12․ Լավագույն խաղարկային ֆիլմ


  • «Արտոյի երկիրը»

  • «Մեդալի հակառակ կողմը»

  • «Վազգեն. Վերջին Սպարապետը»


Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Դիտումների քանակ1

Leave a comment