2027թ. հունիսի 1-ից Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական


2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։


Վկայականների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությամբ, ինչպես նաև հայկական  գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ օմանական կողմի ցուցաբերված հետաքրքրությամբ։

Դիտումների քանակ2

Leave a comment