Արգելքը որևէ առնչություն չունի կոմերցիոն թռիչքների հետ. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը

https://arm.sputniknews.ru/20260415/argelqy-voreve-arnchutjun-chuni-kvomercivon-trichqneri-het-qaghaviaciaji-kvomitei-parzabanumy-101027050.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85951478_0:0:1600:1201_1920x0_80_0_0_47e997afb26caf0cbd260da45a219415.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քաղավիացիայի կոմիտե, քաղավիացիա, արգելք, երևան, հայաստան, թռիչք, չվերթ

քաղավիացիայի կոմիտե, քաղավիացիա, արգելք, երևան, հայաստան, թռիչք, չվերթ

Բաժանորդագրվել

Թռիչների արգելքը վերաբերում է ոչ առևտրային գործարարական թռիչքներին, ուսումնական թռիչքներին, անձնական թռիչքներին, անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքներին և այլն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Այսօր ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի` այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

«Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է միայն նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,–նշել են կոմիտեից։

Թռիչների արգելքը վերաբերում է ոչ առևտրային գործարարական թռիչքներին, ուսումնական թռիչքներին, անձնական թռիչքներին, գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքներին, անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքներին։

Leave a comment