Վրաստանը C5 վիզա է ներդնում օտարերկրացիների համար։ Երկրի խորհրդարանը հաստատել է օրենքում կատարված փոփոխությունները։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ը, կարճաժամկետ բազմակի մուտքի վիզա կտրամադրվի 5 տարի ժամկետով՝ մինչև մեկ տարի երկրում մնալու իրավունքով։ Այս վիզան նախատեսված է երկրում որպես ոչ ռեզիդենտ աշխատել ցանկացող զբոսաշրջիկների, ինչպես նաև նրանց ամուսինների և երեխաների համար։
Փոփոխությունները ներառված են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքում։