Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել էր մեքենայում

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ


ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 15-ին, ժամը 12։44-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Այս մասին հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Ինչպես նշվում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային։


Leave a comment