Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը


Այսօրվանից մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը, որն անցկացվում է առաջին անգամ։ 


Մասնակցում է 7450 ներկայացուցիչ՝ 100 թիմ Երևանում, 300-ը՝ մարզերում։ Այն բացառիկ է մասնակիցների թվով։ Բացի այդ, առաջին անգամ մրցաշարին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ Առաջնությունն անցկացվում է մինչև 15 տարեկանների շրջանում։ 


Մրցումներն անցկացվում են 3 փուլով՝ միջհամայնքային, մարզային/երևանյան և

հանրապետական։

• 1-ին՝ միջհամայնքային փուլին մասնակցում են երևանյան և մարզային

հանրակրթական դպրոցների թիմերը։

• 2-րդ` մարզային/երևանյան փուլին մասնակցում են միջհամայնքային փուլում

հաղթած թիմերը՝ որոշելով մարզի և Երևանի խմբի հաղթողներին։

• 3-րդ՝ հանրապետական փուլին մասնակցում են մարզային և երևանյան

փուլում առաջին տեղ գրաված թիմերը։

Եզրափակիչները նախատեսված են մայիսին։ Մրցաշարի հանրապետական փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը գրաված թիﬔրը կպարգևատրվեն ՀՖՖ գավաթով, ﬔդալներով, դիպլոﬓերով և հատուկ նվերներով։

Դիտումների քանակ5

Leave a comment