Այսօր ՀՀ բանակում զինծառայողները վարձատրվում են 700 հազար դրամ․ վարչապետ

Այսօր ՀՀ բանակում զինծառայողները վարձատրվում են 700 հազար դրամ․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր շատանում են այն մարդիկ, որոնք լացուկոծ են բարձրացնում բանակի համար։ Ուզում եմ ասել՝ այսօր ՀՀ բանակում  զինծառայողները վարձատրվում են 700 հազար դրամ»,-ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում պատշաճ գնահատանքի չի արժանացել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը․ ««Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում  զորակոչիկը պայմանագիր է կնքում 2 տարվա փոխարեն 5 տարի ծառայելու վերաբերյալ և  հնարավորություն է ստանում ծառայության վերջում  5 միլիոն դրամ ստանալու և ատեստավորման դեպքում կարող է ստանալ 500-700 հազար դրամ աշխատավարձ։ Ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ՝ այսօր զինվոր տղաները՝ 18-19 տարեկան, ամեն ամիս իրենց տուն են տանում բավականին գումար և հարց է ծագում՝ այդ տներ վերջին անգամ միանվագ այդքան գումար ինչքան է մտել, և այդ տղաները ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը։ Սա և՛ սոցիալական, և՛ տարածքային, և՛ անվտանգային խնդիր է, և հենց այս ծրագրի միջոցով էլ պահում ենք պրոֆեսիոնալ բանակը»։

Leave a comment