63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու տարիք է․ Նիկոլ Փաշինյան

63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու տարիք է․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կիրակի օրվա համար դեպի Լարնակա 2 եվրոյով տոմս կա, այսինքն՝ 900 դրամով Գյումրի-Լարնակա միակողմանի տոմս կա, և ապրիլի 1-ից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է  5 հատ «туда-абрадни»  տոմս գնել» ,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց․ «Երբ մեք ասում ենք սպառողական նվազագույն զամբյուղ, դա չի նշանակում, որ թոշակը սպառողական նվազագույն զամբյուղը հատել  և կանգնել է, որովհետև հետվճարի համակարգով այսօր շատ ավելին է, այսօր նախարարն ինձ ասաց, որ 120 տոկոս է սպառողական զամբյուղը և ձեր ասած խնդրի լուծման համար ինչ-որ մի քայլ արվել է։  Մենք հաջորդիվ իրականացնելու ենք ծրագիր, որպեսզի մեծացնենք թոշակառուների տնտեսական ակտիվությունը, որովհետև 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու տարիք է»։

Leave a comment