Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում աշխատանքային քննարկում է անցկացնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Քննարկման հիմնական թեման առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն է, որը մեկնարկել է հունվարի 1-ից։

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է այս բարեփոխումը՝ նշելով, որ այն կառավարության և խորհրդարանական մեծամասնության իրականացրած կարևորագույն ծրագրերից է։ Նա ներկայացրել է վարչապետի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 65-ից բարձր տարիքի 50073 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով։

57 թոշակառուի տրամադրվել է 4 միլիոն դրամի աջակցություն, 158 թոշակառու ստացել է 2-4 միլիոն դրամի աջակցություն, 802 թոշակառուի հատկացվել է 1-2 միլիոն դրամի աջակցություն։

Կոնջորյանն ընդգծել է, որ այս թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը ցույց է տալիս կառավարության վարած քաղաքականության արդյունավետությունը։

Leave a comment