Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այսօր այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը ստորագրված չէ, բայց նախաստորագրված է»,-ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ պատերազմի եռագյուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մեկին հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին. «Ով կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այդ փաստաթուղթն ավելի լավն է դառնալու: Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղն ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով և դա խորհրդանշող դրոշներով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է, մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների և ասելիքի ներքո ու պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քկմ տարածքով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է: Եթե մի պահ մի կողմ դնենք այս խոսույթը և ուշադրություն չդարձնենք դետալներին, խաղաղությունը վերաբանակցելու մասին խոսակցությունը եթե 50 տոկոսով բացում է ավելի լավ խաղաղություն ունենալու դուռը, 50 տոկոսվ էլ բացում է խաղաղություն չունենալու, այսինքն՝ պատերազմ ստանալու դուռը, սա մեր պետության լինել-չլինելու հարցն է: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել»: