Խոցվել են ռազմական կառույցներ, այդ թվում՝ արձակման կայանքներ։
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակն անցած օրվա ընթացքքում Լիբանանի հարավում գրոհել է «Հզբոլլահ» շարժման ավելի քան 200 թիրախ: Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» ավելի քան 200 օբյեկտների։ Խոցվել են գրոհայիններ, ռազմական կառույցներ, մոտ 20 արձակման կայանքներ, այդ թվում` վերջերս Իսրայելի գնդակոծության համար օգտագործվածները», – ասվում է հայտարարության մեջ։
Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է իսրայելական ագրեսիային դիմադրել չցանկանալու մեջ։