ԱՄՆ պաշտոնյաներն այցով Բաքվում են

Քաղաքականություն

15.04.2026 | 16:14

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Բաքվում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյի գլխավոր խորհրդական Ռեբեկա Նեֆի ու ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի իրականացման հետ կապված հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և առևտրի ոլորտում համագործակցությունը, տարածաշրջանային կապի զարգացումը և տնտեսական ներդրումները։

Կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտի, թվայնացման, արհեստական ​​բանականության և այլ ոլորտներում հնարավոր նախագծերի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում դիտարկվել է Ադրբեջանի կարևոր դերը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման, Միջին միջանցքի շրջանակներում առևտրային ուղիների դիվերսիֆիկացման, երկրի բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորությունների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment