Սահմանամերձ գյուղերում ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում, այնպիսի բնակավայրերում, որտեղ անկախությունից ի վեր ոչ մի տուն չէր կառուցվել. վարչապետ

Սահմանամերձ գյուղերում ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում, այնպիսի բնակավայրերում, որտեղ անկախությունից ի վեր ոչ մի տուն չէր կառուցվել. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված և պետք է արձանագրել  որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք: Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ երբեմն բաց ենք թողնում՝ ասելով, որ խաղաղությունը բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող փաստաթղթերի հիման վրա է»- ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. «Տվյալ դեպքում նկատի ունեմ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է և որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում և հիմա թե՛ Ադրբեջանում, թե՛ ՀՀ-ում ունի պարտադիր իրավական ուժ: Ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կմ-անոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով և դրանով մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման: Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մ հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասածի ամենավառ վկայությունն է: Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա խաղաղություն է»::

Ըստ Փաշինյանի՝ խաղաղությունն այն է, որ ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր. «ՀՀ սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում, սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում Կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով: Սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել: Ավելին հիմա այդ բնակավայրերից մի մասում ոչ միայն տներ են կառուցվում, կառուցվում են դպրոցներ, 18 դպրոցի կառուցման նախագիծ է իրականցվում, 21 մանկապարտեզի կառուցման նախագիծ է իրականացվում»:

 

Leave a comment