Գրիգորի Խաչատուրովին առնչվող երկրորդ գործն է ուղարկվել դատարան

Հասարակություն

15.04.2026 | 15:55

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասով երկրորդ գործն է ուղարկվել դատարան։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից. գործը վարույթ է ընդունվել երեկ՝ ապրիլի 14-ին և մակագրվել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

Ըստ ամենայնի, գործը քննվելու է հեռակա վարույթով, քանի որ Խաչատուրովը Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, խափանման միջոցն ընտրված էր կալանավորումը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի դեկտեմբերին Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրվեց կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածների հատկանիշներով։

Ռոզա Վարդանյան

 

 

Leave a comment