2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլեւս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:
«Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։
Արդյունքում, «Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝
• Idram&IDBank հավելվածով,
• Իդրամի տերմինալներով,
• IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով,
• Idram Junior հավելվածով
««Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ եւ որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին եւ խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով»,- ասվում է հաղորդագրությունում:
Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: