https://arm.sputniknews.ru/20260415/anynduneli-e-datarani-mvotecumy-vardevanjany-karapetjani-gvortsvov-nisty-hetadzgelu-masin-101009512.html
Անընդունելի է դատարանի մոտեցումը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի գործով նիստը հետաձգելու մասին
Անընդունելի է դատարանի մոտեցումը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի գործով նիստը հետաձգելու մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշում է, որ իրենց համար էական նշանակություն ունի խափանման միջոցը նույնիսկ 1 ժամ շուտ փոխելը, որպեսզի հնարավոր դառնա Սամվել Կարապետյանի կողմից… 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T15:08+0400
2026-04-15T15:08+0400
2026-04-15T15:08+0400
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100988065_0:181:1280:901_1920x0_80_0_0_80f2126586af6129be23616f083e3598.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փաստաբան Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում դատարանի մոտեցումն առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Վարդևանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 17-ին, ժամը 13։30-ին։Նա ընդգծեց, որ չնայած հետապնդումներին ու տեղի ունեցող աբսուրդներին, միևնույնն է՝ ինքը հավատում է իրավունքի գերակայությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100988065_0:0:1280:960_1920x0_80_0_0_0ec2931f99b5611a8331532c625ee2e5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատ, դատարան
սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատ, դատարան
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշում է, որ իրենց համար էական նշանակություն ունի խափանման միջոցը նույնիսկ 1 ժամ շուտ փոխելը, որպեսզի հնարավոր դառնա Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փաստաբան Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում դատարանի մոտեցումն առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Վարդևանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 17-ին, ժամը 13։30-ին։
«Անընդունելի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածության պատճառով այն հետաձգվում է։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ փոխվի խափանման միջոցը, քանի որ նույնիսկ դա կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելու համար։ Փաստացի արդեն 2 օրով զրկվել են դրանից»,- նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ չնայած հետապնդումներին ու տեղի ունեցող աբսուրդներին, միևնույնն է՝ ինքը հավատում է իրավունքի գերակայությանը։