ՌԴ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Քաղաքականություն

15.04.2026 | 14:03

ՌԴ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել, հայտնել է հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը։ Նրա խոսքով՝ «Ստերլիտամակի արդյունաբերական գոտու վրա մի քանի անօդաչու է խոցվել», գրում է Current time-ը։

Բեկորներն ընկել են ձեռնարկություններից մեկի տարածքում՝ առաջացնելով հրդեհ։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ականատեսները հայտնել են պայթյունների և հրդեհի մասին: Սոցցանցերում հրապարակվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս անօդաչու թռչող սարքերի թռիչքը և պայթյունները:

ASTRA-ն և ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքը, որոնք վերլուծել են պատկերները, հաղորդում են, որ հարձակման է ենթարկվել «Ստերլիտամակ» նավթաքիմիական գործարանը, որն արտադրում է ավիացիոն վառելիք, ինչպես նաև սինթետիկ կաուչուկ, ֆենոլային հակաօքսիդանտներ և տարբեր քիմիական հավելումներ ու կարծրացուցիչներ:

Նավթաքիմիական գործարանը «Ռոսքիմ» հոլդինգային ընկերության մաս է կազմում։ Գործարանը նախկինում հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից լույս հունվարի 6-ի գիշերը։

Ուկրաինական զինվորականները դեռևս չեն մեկնաբանել այս հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment