ՀՀ-ն փոխարտգործնախարարի մակարդակով կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հայաստանը փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով, կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելու է նիստին և եթե այո, ապա ինչ մակարդակով։

Նշենք, որ ապրիլի 17-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։

Leave a comment