Իրանի դեմ գործողությունը մոտ է ավարտին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը մոտ է ավարտին, սակայն դեռ ամբողջությամբ չի ավարտվել։ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իրավիճակը գնահատում է որպես «ավարտին շատ մոտ»։«Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ մոտ է ավարտին, բայց մենք դեռ չենք ավարտել», — ասել է Թրամփը։Միևնույն ժամանակ, Fox News-ի լրագրող Մարիա Բարտիրոմոն, հարցազրույցից հետո, փոխանցել էր, որ Թրամփը խոսել է գործողության ավարտի մասին։«Նա ասաց՝ դա ավարտվել է», – նշել է լրագրողը։
Այս հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս՝ կապված գործողության իրական ընթացքի և ավարտի վերաբերյալ։