Եթե ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի ստորագրի. ինչ պահանջ են դրել Ադրբեջանում

Ադրբեջանից վերադարձած փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը Հ1–ի եթերում ասել է՝ Ադրբեջանում իրենց ասել են, եթե Հայաստանի Սահմանադրութունը հանրաքվեով չփոխվի, կամ, եթե ԱԺ–ում 2/3-րդ–ով Սահմանադրությունը չփոխվի, կարող է Խաղաղության պայմանագիր չստորագրվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների 20 հոգանոց խումբ էր գնացել Ադրբեջան։ Նրանք մասնակցել են երկկողմանի կլոր սեղանի քննարկմանը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:

Leave a comment