ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Radar Armenia-ն տեղեկացավ Արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին և առաջինը կլինի 2026 թվականին։ Մասնակիցները կքննարկեն միջազգային օրակարգի և համագործակցության լայն շրջանակի հարցեր։

Leave a comment