1 օրում բացահայտվել է 152 հանցագործություն, կա զոհ՝ ՃՏՊ-ներից
Ապրիլի 14-15-ը Հայաստանում բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ դեպքերի մեծ մասը վերաբերում է առանց իրավունքի տրանսպորտային միջոց վարելուն՝ 56 դեպք։Արձանագրվել է նաև 13 գողություն, 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման։Գրանցվել են հոգեկան (9 դեպք) և ֆիզիկական ներգործության (8 դեպք), ինչպես նաև խարդախության 7 դեպք։Բացահայտվել են նաև մի շարք ծանր և տարբեր բնույթի հանցագործություններ՝ ներառյալ ավազակություն, բնակարանային գողություն, թմրանյութի իրացում և այլ դեպքեր։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 7 գողություն։Հայտնաբերվել է 10 հետախուզվող, 1-ը կամավոր ներկայացել է։
ՃՏՊ-ների մասով՝ մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար, որի հետևանքով 1 մարդ մահացել է։