Եթե ընտրակաշառք բաժանեք, ձերբակալվելու եք. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից ընտրակաշառքներ բաժանելու հարցին։

«Կալուգացի օլիգարխի թիմակիցները հերթական անգամ բռնվել են ընտրակաշառք բաժանելու վրա։

Գործ ունենք մի ուժի հետ, որը հստակ և նպատակաուղղված ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները։ Նրանց թվում է, որ իրենք կարող են գնել Հայաստանի ժողովրդին։

Եթե դուք ընտրակաշառք բաժանեք կամ խախտեք բարեգործության արգելքը, դուք ձերբակալվելու եք՝ անկախ սեռից, տարիքից, ընտանեկան կարգավիճակից»։

Leave a comment