Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով․ ՔԿ

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով


ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը), հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։


«Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշել է Ավդալյանը Facebook-յան իր էջում։ 


Նախօրեին ՊՆ–ն հայտնել էր, որ ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։


 


Leave a comment