20-ամյա ուզբեկ շախմատիստը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող

Սպորտ
Պաշտոնական

20-ամյա ուզբեկ շախմատիստը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող

20-ամյա ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող։

 

Սինդարովը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և երկու միավորով առաջ անցել երկրորդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրիից:
Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ։
Կանանց մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում են մի քանի շախմատիստուհիներ։
Վերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:

Leave a comment